Breaking News
Loading...

Հայր Մեր

30.5.14




<Ուստի  դուք այսպես աղոթեք....> Մատթեոս 6:9 
Հիսուս չկամեցավ, որպեսզի մենք բառ առ բառ կրկնենք այսպես կոչված  <Աղոթք  Աստծուն>, քանզի այն ամեն օր եկեղեցում ասվում է (Մատթեոս 6:9-13): Փաստացի այս աղոթքը նոր ուխտի մեջ չի մտնում: Կարող է դուք զարմացած եք, բայց նայեք այստեղ չի նշվում Հիսուս անունը: Մինչև խաչվելը Հիսուսն ասաց. <Ինչ որ խնդրեք  Հորից իմ անունով, Նա ձեզ պիտի տա: Մինչև հիմա դուք ոչինչ չխնդրեցիք իմ անունով. խնդրեցեք և պիտի ստանաք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի> (Հովհաննես 16:23-24): Նոր ուխտում պետք է աղոթել Հիսուս Քրիստոսի անունով: Աստված տվել է մեզ աղոթքի օրինակ ոչ թե նրա համար, որ մենք այն կրկնենք: Եթե դուք կրկնում եք սովորած բառեր. <Հայր մեր, որ երկնքում ես...> և արտասանում եք  <Աղոթք  Աստծուն>, միայն ձեր խիղճն եք խաղաղեցնում  (Մատթեոս 6:9): Պարզապես արտասանելով այս խոսքերը դուք Աստծուց ոչ մի բան չեք ստանում, միայն կրոնական պարտքն եք կատարում. <Իմ մոտ ստացվում է այս պարտականություննները կատարել>:
Մտնենք Նրա սրահները փառաբանությամբ
Այս աղոթքի օրինակով Հիսուս հոգևոր սկզբունքի մասին է կիսվել մարդկանց հետ: <Մտեք Նրա դռներից գոհությամբ, ու Նրա սրահները՝ փառաբանությամբ. շնորհակալ եղեք Նրան ու օրհնեցեք Նրա անունը>: Սաղմոս 100:4
Այսպես պետք է սկսել աղոթքը. Մտնելով Նրա ներկայության մեջ՝ գոհանալ, փառաբանել, օրհնել: Հենց սրա մասին է Հիսուս ասել (Մատթեոս 6:9)-ում. <Հայր մեր, որ երկնքում ես, Քո անունը սուրբ լինի ...>:
Սկսեք աղոթքը ձեր և Հոր Աստծո հարաբերությամբ: Մի մտածեք այն մասին, որ մոտենալով Նրան որպես <Աստծո>, <Դատավորի>, <Արարչի> դուք շատ հեռու եք Նրանից: Ամեն մի նոր ուխտի հավատացյալները ունեն անձնական  փոխհարաբերություն Աստծո հետ: Մտնենք Աստծո ներկայության մեջ փառաբանությամբ ու խոնարհությամբ: Փառաբանենք Նրա սուրբ անունը, որն արժանի է: Նա ձեզ սիրող Երկնային Հայրն է: Գոհություն հայտնենք Նրան այս յուրահատուկ փոխհարաբերության համար: Հիշեցրեք ինքներդ ձեզ Նրա շնորհի, ողորմության մասին, որ Նա չի բարկանում ձեր վրա: Նա ձեզ չի դատապարտում, նույնիսկ եթե նորից սխալ եք գործել: Գալով Նրա ներկայության մեջ. հիշեք Նա ձեր Հայրն է: Պատկերացրեք երեխայի, որն գալիս է իր հոր մոտ ասելով. <Ես գիտեմ, որ մի ամբողջ օր քո հետ չեմ շփվել: Դու երևի գոհ չես ինձանից: Ներիր ինձ  նորից...>, և հետո խնդրում է ու աղաչում ողորմության և մաքրության համար: Դուք երևի կմտացեք. <Այս մարդը շատ վատ մարդ է: Նրա զավակները վախենում են մոտենալ  իրեն, երբ սխալ են գործել: Նրանք մտածում են կջղայնանա, երբ ամբողջ օրը նրա հետ չեն շփվել: Էս ինչ անհեթեթություն է>:
Մեր մոտ էլ եղել են դեպքեր, երբ մտել ենք Աստծո ներկայության մեջ, այն զգացումով, որ մենք արժանի չենք կամ ասել ենք. <Տեր, ես չեմ աղոթել: Ես չեմ սիրում մարդկանց այնպես. ինչպես պետք է: Ես չեմ արել այս կամ այն բաները>: Մենք եկել ենք Աստծո առջև  անհանգիստ, ինքնանվաստացման զգացումով, մտածելով մեր սխալների մասին, այլ ոչ Նրա շնորհի: Մեր Հայրը չի ուզում, որ Նրա հետ այդպես հարաբերություն  ունենանք: Եթե դուք  ձեզ մեղավոր եք զգում, շնորհակալություն հայտնեք Աստծուն նրա համար, որ Նա սիրում է այդպիսի մեղավոր մարդուն, ինչպիսին դու ես: Մի մտածեք այն մասին, որ դու արժանի չես, ավելի լավ է շնորհակալություն հայտնեք Նրա շնորհի համար:
<Քո թագավորությունը գա, Քո կամքը լինի, ինչպես երկնքում՝ այնպես էլ երկրի վրա>  Մատթեոս 6:10
Հիսուս շարունակել է փառաբանել Աստծուն ասելով. <Հայր ես գիտեմ, ինչ ես ուզում, Դու ուզում ես, որ Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում>: Երկնքում հիվանդություն չկա, դրա համար Տերը չի ուզում, որ դու հիվանդանաս: Երկնքում չկա աղքատություն, դրա համար Տերը չի ուզում, որ դու այս երկրի վրա լինես աղքատ: Կատարյալ ուրախություն, երգեր փառաբանության  և  խոնարհություն Աստծո ներկայության մեջ: Այդպես ինչպես երկնքում: Եվ Աստված ուզում է այդպես էլ լինի երկրի վրա: Կրոնը մեզ տվել է ոչ ճիշտ պատկերացումներ: Կրոնը սովորեցրել է մի քիչ ժամանակ և Աստծո բարկությունը դուրս կգա: Համոզված էինք, որ անդադար պիտի խաղաղեցնենք բարկացած Տիրոջը: Դա ճիշտ չէ: Հայրը չի ուզում, որ մենք այդպես մտածենք: Եթե մարդիկ իսկապես Հիսուսի այս տված  աղոթքը հասկանային, ապա չէին մտածի, որ Տերը նրանց անհաջողությունների  է մատնում ինչ որ բան սովորեցնելու համար: Աստված  մարդկանց հիվանդություն չի տալիս: Նա մարդկանց չի դարձնում աղքատ: Պետք չէ մտածել, որ Տերը ձեր ամուսնությունը քանդել է այն պատճառով, որ Նրան չեք ծառայել: Տերը ոչ մի դեպքում չի սպանի ձեր երեխային այն պատճառով, որ դուք չեք կարդացել Աստվածաշունչը: Կրոնը  տալիս է մեզ անհեթեթություն: Զարմանալի  չէ, որ աղոթելով ու նման պատկերացում ունենալով Աստծո մասին, լավ արդյունք չենք ստանում: Աստված ուզում է, որ Իր կամքը հաստատվի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Այսպիսով կիմանանք ինչ սպասել Աստծուց: Մենք պետք է աղոթենք, այնպես որ այն ինչ սպասվում է մեզ երկնքում, սկզբից հանդես գա նաև այստեղ երկրի վրա: Հավիտենական  կյանքն արդեն սկսված է:
<Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր> Մատթեոս 6:11
Այստեղ հարցական նշան չկա, ուրեմն հարց  չէ: Այստեղ չի ասվում. <Տեր իմ, ես արժանի չեմ, բայց տուր ինձ հաց, որ սովից չմեռնեմ>: Ոչ այստեղ բացահայտ խնդրանք է: < Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր >: Այստեղ պարտադրություն չէ, այլ օրինակ երեխան գալիս է խոհանոց ասելով. <Մամ, ես ուզում եմ հաց ուտեմ>: Ի՞նչ է այստեղ կատարվում. մայրը ապտակում է ու ասում աղաչիր ինձ: Ոչ: Նրանք վստահ են, որ իրենց ծնողները սիրում են իրենց և համարձակ մոտենում են նրանց:
Աստված ուզում է, որ մենք էլ համաձակ մոտենանք Իրեն: Եվ այնքան լինենք վստահ Նրա սիրուն, որ առանց վախի հաղորդակցվենք Նրա հետ: (Եբր. 4:16)
Ամեն բան, ինչ որ կարիք ունեն Աստծո զավակները արդեն պատրաստված է: Աստված սպասում է, որ մենք հավատանք: Միայն պետք է հավատով երկարել ձեր ձեռքն և ստանալ: <Հայր իմ, Շնորհակալ եմ, ես ընդունում եմ իմ բժշկությունը: Ես սիրում եմ Քեզ,Հայր>: Ձեզ պետք չէ Աստծուն համոզել ինչ որ բան անել: Միայն ձեր սրտերում իմացեք, որ Նա արդեն ապահովել է ամենով, ինչ ձեզ պետք է:
Դրա համար դուք երկարում եք ձեր ձեռքը և վերցնում այն:
Շատ քիչ հավատացյալներ են այդպես մոտենում Աստծուն: Մենք շատ հաճախ Նրա ներկայության մեջ ողորմություն խնդրելու համար, այլ ոչ ինչպես զավակներ:
Մեզ պետք է աղոթել. <Հայր, ես շնորհակալ եմ Քեզանից, որ Դու ինձ ապահովել ես այն ամենով ինչի կարիքը ունեմ>: Բայց մենք այսպես աղոթելու փոխարեն մոտիկանում ենք Աստծուն այնպես կարծես Նա չի ուզում  մեր կյանքում ոչ մի բան անի: Դրա համար մենք խնդում ու աղաչում ենք. որ մի բան անի մեզ համար: Մենք պետք է փոխենք այսպիսի հարաբերությունը: Թողենք այս և սկսենք հենց սկզբից: <Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր>: Օգտվենք դրանից, որ Աստված արդեն տվել է ձեզ: Ընդունեք դա:
<Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաններին. Եվ մեզ փորձության մի տանիր, հապա չարից մեզ ազատիր...>: Մատթեոս 6:12,13
Միանգամից հայտնի է դառնում, որ սա չի հանդիսանում նոր ուխտի աղոթք: Ձեր մեղքերը արդեն ներված են: Պետք չէ շարունակ ապաշխարել և խնդրել. <Ներիր մեր մեղքերը, ներիր մեր մեղքերը>: Ձեր բոլոր մեղքերը, անցյալի, ներկայի և ապագայի մեղքերը արդեն ներված են, երբ դուք ընդունել եք Աստծուն: Պետք չէ աղոթել. <Տեր, մի տար մեզ փորձության>: Նա ձեզ երբեք փորձության չի տանի: Մի՞թե  սիրող Հայրը այդպես կանի: Հիսուս ասել է այն Մատթեոս 6-րդ գլխում, մինչև Իր խաչի վրա մեռնելն ու հարություն առնելն: Նա տարվել է փորձության մեզ համար և դիմադրել սատանային (Մատթեոս 4:1-11): Եթե դուք պայքարում եք փորձության դեմ, միգուցե վստահ եք նրանում, որ Տերն է ձեզ տանում այդ վիճակին (Հակոբոս 1:13,14): Իմանալով այս ճշմարտությունը, դուք կարող եք աղոթել այսպես. <Հայր, ես գիտեմ Դու չես ուզում, որ ես լինեմ փորձության մեջ>:
<..., հապա չարից մեզ ազատիր, որովհետև  Քոնն է՝ թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս: Ամեն>:  Մատթեոս 6:12,13
Հավատալով Հիսուս Քրիստոսին, մենք մի թագավորությունից անցել ենք մի ուրիշ թագավորություն: Հիսուս արդեն մեզ խավարի թագավորությունից տեղափոխել է մեզ լույսի թագավորություն: սատանան կորցրել է ամեն մի իշխանություն մեր վրայից, և հիմա մենք պատկանում ենք մեզ սիրող Երկնային Հորը: Փառաբանենք Նրան այս բանի համար: Հալելույա: 
 
Toggle Footer