Գլուխն ու մարմինը մեկ ամբողջություն են
Կողոս. 1:18
18 Եվ Նա է գլուխ մարմնի, որ եկեղեցին է. Նա , որ սկիզբ է , անդրանիկը մեռելների միջից, որպեսզի ինքը լինի ամեն ինչում նախապատիվը.
Աստծո Խոսքն ասում է, որ Քրիստոսը գլուխն է, իսկ մենք, այսինքն եկեղեցին՝ Նրա մարմինը: Դրա համար Քրիստոսը և եկեղեցին մեկ ամբողջություն են: Քրիստոսը և դուք մեկ ամբողջություն եք: Չենք կարող ասել, թե Աստված Քրիստոսին՝ Գլխին տեսնում է կատարյալ, իսկ մարմինն՝ անկատար և, որ Քրիստոսին ընդունում է, իսկ Նրա մարմինը՝ ոչ: Աստված որքանով, որ ընդունում է Հիսուսին, այդքանով էլ ընդունում է ձեզ:
Դրա համար իմաստ չունի, երբ ասում են, թե գլուխն առողջ է, մարմինը՝ հիվանդ, գլուխը հարուստ է, մարմինն՝ աղքատ, կամ գլուխը հանգստության մեջ է, իսկ մարմինը՝ սթրեսի: Սիրելիներս, ինչպես Հիսուսն է Աստծո առաջ, այնպես էլ դուք եք՝ Նրա մարմինը: …որովհետև , ինչպես որ նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում: (1 Հովհ. 4:17)
Այսօր Աստված ցանկանում է, որ գիտակցեք՝ Հիսուսը ձեր գլուխն է: Սկսեք հավատալ, որ Նրա ամբողջ կատարելությունը, ուրախությունն ու հաճությունը, որը Նա բերում է Երկնային Հոր սրտի մեջ, վերաբերում է նաև ձեզ, այդ ժամանակ կսկսեք հասկանալ, ինչպես որ Հիսուսն է հանդիսանում անուշահոտություն Հոր համար, այդպես էլ դուք:
Որքան շատ եք տեսնում, որ Հիսուսի հետ մեկ ամբողջություն եք, այնքան լավ եք հասկանում, որ ձեր բոլոր կարիքները, Նա հենց հիմա է հոգում: Եթե առողջական խնդիրներ ունեք, Հիսուսը՝ լինելով ձեր գլուխը, ձեզ բաժին է հանում Իր առողջությունից և բժշկությունից: Եթե իմաստության պակաս ունեք, Քրիստոսը՝ ձեր գլուխը, ձեզ տալիս է Իր իմաստությունից: Եթե կարիք ունեք, Հիսուսը ձեզ տալիս է իր անսահման հարստությունները:
Սիրելիներս, թող ձեզ ավելի շատ բացվի, որ դուք Քրիստոսի հետ մեկ ամբողջություն եք: Երբեք չեք կարող անջատվել ձեր գլխից, որտեղից գալիս են ձեր կյանքին անհրաժեշտ բոլոր օրհնությունները՝ ուժ, իմաստություն, բարգավաճում և առողջություն: Դրա համար կարող եք հայտարարել. " ինչպես որ նա է, այնպես էլ ես եմ այս աշխարհում"
Խորհեցեք այսօր
Որքանով, որ Աստված ընդունում է Հիսուսին, այնքանով էլ ձեզ է ընդունում