Breaking News
Loading...

Ամեն անեծք քանդված է ձեր կյանքում

30.5.14




Ամեն անեծք քանդված է ձեր կյանքում
Գաղատացիս 3:13
Քրիստոս  մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է, թե՝ անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից)
 
Շատ հավատացյալներ գիտեն, որ երբ Հիսուսը մահացավ, մեր մեղքերը ներվեցին, որովհետև Նա թափեց Իր արյունը: Առանց արյուն թափելու չկա մեղքրի թողություն (Եփեսացիս 1:7Եբրաեցիս 9:22): Սակայնի ինչի էր հարկավոր Հիսուսի խաչելությունը: Հիսուսի ժամանակվա Իսրաելում բարձրագույն պատիժ էր համարվում քարկոծումը, այլ ոչ խաչելությունը:
Հիսուսը կախվեց և մեռավ խաչի վրա, որովհետև Նա գիտեր օրենքը, որն ասում է. <Աստծուց անիծյալ է նա, ով կախված է ծառից> (Բ Օրինաց 21:23). Նա ցանկանում էր մեզ գնել օրենքի ամեն անեծքից, որպեսզի մենք վերցնենք Նրա ամեն մի օրհնությունը:
Այն պահին, երբ Հիսուսին ընդունեցիք ձեր սրտի մեջ, ձեր կյանքում ամեն անեծք վերացվեց, չեղյալ հայտարարվեց: Որպեսզի օրհնությունները գան ձեր կյանքի մեջ, ձեզ հարկավոր է միայն հավատալ և ընդունել այն, ինչը Հիսուսն արեց ձեզ համար:  Ասացեք՝ “Ես օրհնված եմ Հիսուսի շնորհիվ ”: Ոքան շատ ասեք և հավատաք դրան, այնքան շատ օրհնություններ կգան ձեր կյանքի մեջ:
Դրա համար, եթե կյանքի որևէ ոլորտում ձեզ ճնշված եք զգում, ասենք ունեք մաշկի հետ կապված խնդիր, և այն չի ցանկանում անցնել, ասացեք. “Հիսուսը գնել է ինձ այդ խնդրից: Ես հրաժարվում և մերժում եմ այն՝ Հիսուսի անունով, որովհետև Նրա վերքերով ես բժշկվել եմ ” (1 Պետրոս 2:24): Հավատացեք և ասացեք դա մինչև որ բժշկվեք:
“Սակայն, իմ հայրը մահացել է քաղցկեղից: Իմ պապը մահացել է քաղցկեղից: Եվ ինձ էլ բժիշկն ասաց, որ հավանականություն կա, որ ես էլ կհիվանդանամ. Դա մեր արյան մեջ է”:
Սիրելիներս, Հիսուսի, խաչի վրա թափված արյունը, ձեզ գնեց ամեն անեծքից, նաև քաղցկեղից: Եվ Աստված ձեզ է տվել ամեն օրհնություն, որ Հիսուսինն էր, դրա համար, միշտ սպասեք օրհնությունների, որոնք կան ձեր կյանքի մեջ և կտիրեն ձեզ: Ամեն:
 
Toggle Footer