Այսօր երջանիկ ընտանիք ունենալու անպարտելի զենքը Սուրբ Հոգին է: Մենք պետք է սովորենք լսել Աստծո ձայնը և հնազանդվել Նրան:
Սուրբ Հոգու աղոթքի նուրբ մղումը կարող է փոխել ձեր տան կյանքի և մահվան իրադրությունը:
Դուք կարող եք ձեր հոգում շատ մեղմ մի ձայն լսել. «Այս պահին մի՛ գնա խանութ, եկ և ինձ երկրպագիր»:
Այդ ձայնին ենթարկվելով` կխաթարեք խանութ գնալու ճանապարհին ձեզ մեքենայի տակ գցելու սատանայի ծուղակը:
Հիշե՛ք, սատանան ատում է բարեպաշտ ընտանիքները, որովհետև գիտակցում է, թե որքան զորավոր են նրանք:
Նա միշտ ցանկանում է տարաձայնություններ, անհաշտություն բերել ընտանիք, որպեսզի բարենպաստ հող պատրաստի իր հարձակման համար:
Որոշում կայացրեք ամեն առավոտ աղոթել ձեր ընտանիքի անդամների հետ և պաշտպանության պարիսպներ կառուցել յուրաքանչյուրի համար՝ ողջ օրվա ընթացքում. «Սո՛ւրբ Հոգի, ուղղորդի՛ր ինձ: Սովորեցրո՛ւ ինձ լինել հոգևոր առաջնորդ իմ տանը, եկեղեցում, աշխատանքի վայրում և ամենուր: Դարձրո՛ւ ինձ մեկն, ով պատրաստ և ունակ է հետ հրել թշնամու ցանկացած հարված: Ամեն»: