Breaking News
Loading...

Օգնիր՝ բարձրանամ զոհասեղանին

9.12.14
Հանդարտության մեջ ինչպես մի զեփյուռ, Աստծո շունչն է տիրում ամենուր: Փայտը պատրաստ է, քարերը՝ տեղում, Բայց սեղանին, ավա՜ղ, զոհ չի երևում: Ու ինձ է նայում, լուռ սպասում է… - Ո՞րն է քո տեղը՝ կարծես ասում է: Ու հայացքից լուռ, բայց և շատ խոսուն, Ոտքերս ակամա ծալվում են, ծնկում: Չի հանդիմանում, ոչ էլ բարկանում, Բայց հասկանում եմ. ինձ է սպասում: Ու մի աղոթք է ծնվում այդ պահին` - Օգնիր՝ բարձրանամ զոհասեղանին: Արմեն Նիազյան
 
Toggle Footer