Աստված խոնարհին շնորհ է տալիս
Ինչքան որ մեծ է մեկն իրեն կարծում,
Այնքան էլ փոքր է հոգով ավելի,
Թե մեղքի համար ներում չի հայցում,
Հպարտ է, գոռոզ նա սարսափելի։
Սարսափել արժի գոռոզ, հպարտից,
Նա ասես մի որթ, կախված է կարթից,
Սպասում է՝ կիսվես քեզ հուզող դարդից,
Դարդդ զենք շինի նեղ օրվա մարտի,
Մի գեղեցիկ օր չի հապաղելու,
Քո դարդի զենքով քեզ է խոցելու։
Կա նաև մի մարդ, որ չունես օգուտ,
Անգամ թե նրան նստեցնես գահին,
Չի բերի նա գեթ մի գրամ շահույթ,
Թե հույսդ դնես թշվառ ագահին։
Չի կիսի երբեք տկարի հոգսը,
Ունի մի փափագ` լցնել ստամոքսը,
Ամոթ է բերում իր ծեր ծնողին,
Գիշերն էլ հանգիստ մտնում անկողին։
Իսկ թե խոնարհ է նա մարդավարի,
Չի հակառակվում խորհրդիդ բարի,
Պինդ բռնիր նրան դու տարեց տարի,
Նա լավ ընկեր է պայքարում չարի։
Թե մարդը հպարտ, գոռոզ, ագահ է,
Նա քեզ տանջալի ու դանդաղ մահ է,
Խոնարհի՛ն ընտրիր ճամփա գնալիս,
Աստված խոնարհին շնորհք է տալիս։
Ռուբեն Կարոյան