Breaking News
Loading...

Փակի՛ր ականջներդ խաբեբայի համար

9.12.14
Փակի՛ր ականջներդ խաբեբայի համար Գիտե՞ս՝ սատանան խաբեբա է.Նա խաբում է քեզ՝ ասելով, որ դու չես կարող: Նա խաբում է քեզ, որ դու մեղավոր ես: Նա խաբում է քեզ, որ դու չես բժշկվի: Նա խաբում է քեզ, որ դու չես հաղթի: Նա խաբում է քեզ, որ դու անհաջողակ ես: Նա խաբում է քեզ, որ դու անհավատարիմ ես: Նա խաբում է քեզ, որ դու թույլ ես: Նա խաբում է քեզ, որ ընկած ես…Բայց Տերն այս ամենին ուրիշ կերպ է նայում, միայն թե դու ընդունես Աստծո խոսքը և ապրես այդ խոսքով:Այո´, դու չես կարող, բայց Քրիստոսի միջոցով ամեն բան կարող ես:Այո´, ես մեղավոր եմ, բայց Քրիստոսի թափված սուրբ արյունը մաքրեց ինձ մեղքից և հիմա էլ մաքրում է իմ ամեն սխալներից և մեղքերից:Շատ դժվար է կրել այս հիվանդությունը, հատկապես, երբ բժիշկներն էլ չեն հուսադրում, բայց Քրիստոսի վերքերը հույս են տալիս ինձ, որովհետև նրանք կրեցին ցավեր, որ ես առողջ լինեմ. Նրա վերքերով ես բժշկված եմ:Այո´, ես կպարտվեմ, բայց Քրիստոսով ես հաղթություն ունեմ յուրաքանչյուր պատերազմում: Նա է ինձ հաջողություն տվողը. երբ ես պահեմ Նրա խոսքը, ես հաջողություն կունենամ ամեն բանում:Ես չեմ կարող ինքնուրույն հավատարիմ լինել, բայց Քրիստոսից հավատարմություն սովորեցի, որովհետև Նա միշտ հավատարիմ է ինձ:Ամեն մի թույլ թող ասի՝ ես զորավոր եմ Քրիստոսով:Արդարը թեև յոթ անգամ էլ ընկնի, Տերը նրան կբարձրացնի…Փակի´ր ականջներդ խաբեբայի համար և լայն բացիր դրանք Աստծո խոսքի և Նրա խոստումների համար: Բավական է լսես, թե ինչ է ասում ստախոսը, եթե նա ճշմարտությունն էլ ասի, միևնույնն է, դա ծուղակ է և ոչ ամբողջական ճշմարտությունը: Այդ իսկ պատճառով արժե լսել միայն ամբողջական ճշմարտությանը մեր մասին, որը գիտի և կարող է ասել միայն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը:
 
Toggle Footer