Շնորհք Աստծո վերաբերմունքը մեր հանդեպ ներկայումս հիմնված է Շնորհքի վրա: Դա նշանակում է, որ Աստված մեզ վրա Իր բարեհաճությունն է տարածել, որին մենք արժանի չենք: Աստվածաշնչում <Շնորհք> բառն օգտագործվում է ավելի քան 160 անգամ: Նոր Կտակարանում, իհարկե, երբ խոսքն Աստծո մասին է, գրված է <Ամենայն Շնորհքի Աստված>, և դա հիշատակվում է 128 անգամ (Ա Պետրոս 5:10): Աստծո Խոսքը նկարագրվում է Քրիստոսին <շնորհքով լիքը> Հովհ. 1:14 և Սուրբ Հոգուն անվանում է <Շնորհքի Հոգի> Եբր. 10:29: Այսպիսով՝ Սուրբ Երրորդության բոլոր երեք Անձերի գործունեությունը <շնորհք> բառի հետ է զուգորդվում: Նշանակություն <Շնորհք> բառը Հին Կտակարանի կիրառությամբ, նշանակում է գթալ կամ ինչ-որ մեկի հանդեպ բարեհաճություն ցուցաբերել, ով քեզնից դիրքով ցածր է: Նոր Կտակարանում շնորհք բառը նշանակում է համակրանք, բարեհաճություն, գթասրտություն: Բավական դժվար է մի քանի բառով փոխանցել շնորհք բառի բոլոր իմաստները: Հետևյալ սահմանումները կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ այն:
Շնորհքը սեր է նրանց հանդեպ, ովքեր դրան արժանի չեն: Աստված սեր է, սակայն երբ Նա հայտնում է Իր սերը հանցավոր, անմաքուր և ըմբոստ մեղավորների հանդեպ, դա կոչվում է շնորհք:
Շնորհքը միմիայն Աստծո սիրո և գթասրտության արտահայտումն է, երբ մենք բացի բարկությունից և դատաստանից ուրիշ ոչնչի արժանի չենք: Դա անսահման սիրուց բխող աստվածային ներողամտությունն է մեր հանդեպ:
Շնորհքի դրսևորումն է այն, որ Աստված մեզ պարգևեց լավագույնը, որ Երկնքում էր, որպեսզի փրկի երկրի վրայի աննշանն ու վատագույնը
Հակադրումներ Շնորհքը մի շփոթեք գործերի հետ: Եթե մենք կարողանայինք ստանալ փրկությունը բարի գործերով, այդ ժամանակ փրկությունը միայն որպես վարձք կլիներ դրանց դիմաց Հռոմ. 4:4,5 , 11:6 : Աստված մեզ ոչինչ պարտք չէ: Փրկությունը պարգև է՝ ոչ ըստ արժանիքի: Շնորհքը մի շփոթեք օրենքի հետ: Մենք փրկվում ենք ոչ թե օրենքը կատարելով, այլ շնորհքով: Օրենքը որոշակի պայմանների կատարում է պահանջում, իսկ շնորհքն ասում է, որ այդ պայմանները կատարված են: Օրենքը հայտարարում է, <Կատարիր սա և կապրես>: Շնորհքը ասում է Ապրիր և դու կկատարես: Օրենքը ասում է. Սիրիր քո Տեր Աստծուն: Շնորհքը հայտարարում է. Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը Հովհ. 3:16 և մենք սիրենք Նրան, որովհետև առաջ Նա սիրեց մեզ: Ա. Հովհ. 4:19 Օրենքը դատապարտում է լավագույններին Հռոմ. 3:19, իսկ շնորհքը փրկում է վատագույններին: Հռոմ. 3:24, Ա Տիմոթեոս 1:15,16 Օրենքն ի հայտ է բերում մեղքը Հռոմ 3:20, իսկ շնորհքը ցույց է տալիս փրկությունը: Տիտ. 2:11-13: ՇՆորքի կարիքը Մենք բոլորս էլ լցված ենք մեղքով և խախտել ենք Աստծո օրենքը: Հռոմ. 3:23, Կողոս. 1:21: Այդ պատճառով Աստծուց միայն դատապարտության ենք արժանի: Աստծո առջև մենք ներկայանում ենք որպես հանցավոր՝ նստած մեղադրյալի աթոռին, քանի որ խախտել ենք Նրա սուրբ օրենքը Հռոմ. 3:19, Հակ. 2:10 և Աստծո անեծքի տակ ենք Գաղատ. 3:10: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարդիկ մերժեցին Աստծո Որդուն և սպանեցին Նրան, մենք չենք կարող Աստծուց որևէ պահանջ ունենալ Հովհ. 12:31-33, 3:18: Փրկությունը շնորհքով Եթե մենք փրկություն ստանանք, ապա դա տեղի կունենա միայն Աստծո շնորհքով: Սակայն Աստված սուրբ է և չի կարող մեղքն անուշադրության մատնել: Մեղքը պետք է պատժված լինի: Ավետարանը մեզ ասում է, որ Աստված, առանց հրաժարվելու Իր Սրբությունից, կարող է փրկել մեղավորին: Քրիստոսն Իր վրա առավ Աստծո կողմից մեղքի պատճառով թափվող բարկությունն ու պատիժը: Քրիստոսի կատարած գործի շնորհիվ Աստված ներում է շնորհում բոլոր նրանց, ովքեր հավատքով ընդունում են մեր տեր Հիսուսին: Քրիստոս ավարտեց իր գործը: Փրկություն ստանալու համար շնորհքը մեղավորից միայն հավատք է պահանջում Եփես. 2:8,9: Օրհնություն ըստ շնորհքի Շնորհքն մեղավորին բազում հրաշալի օրհնություններ է պարգևում: Ներկայացնենք դրանցից առավել նշանակալիները՝
Փրկություն – Տիտ. 2:11-13. նշանակում է, որ հավատացյալն ունի հավիտենական կյանք:
Արդարացում – Հռոմ. 3:24-26. նշանակում է, որ Աստված հավատացյալ դարձած մեղավորին համարում է անմեղ Հիսուս Քրիստոսում: Սուրբ, արդար և կատարյալ:
Աստծուն մոտենալ – Հռոմ. 5:2. նշանակում է, որ ճշմարիտ հավատացյալն աղոթքով կարող է Աստծո ներկայության մեջ մտնել: Այլևս մեր մեղքերը մեզ չեն բաժանում Աստծուց:
Շնորհքով մեր մեղքերը ջնջվել են, այլևս մեր մեղքերը Աստված մեզ մեղք չի համարում Եսայա 43:25, 44:22, Գործք 3:19, Եբրայեց. 10:16-18, 8:12: Մարդը խոստում է ստանում Բաբելոնի աշտարակաշինության մասնակիցների սերունդները ցրվեցին աշխարհով մեկ: Աստված ընտրեց և կանչեց նրանցից միայն մեկին՝ Աբրահամին և Ուխտ կապեց նրա հետ: Որոշ խոստումներ, որ Աստված տվեց Աբրահամին, առանց նախապայմանների էին, դրանք կամ բառացիորեն կատարվեցին կամ դեռ պետք է կատարվեն: Մնացած խոստումների կատարումը կախված էր Աբրահամի և նրա սերունդների՝ այսինքն՝ իսրայելացիների հավատքից և հնազանդություից: Սակայն իսրայելացիները հավատարիմ չմնացին դրանց պայմանների կատարման մեջ: Խախտեցին Աստծո դրած բոլոր պայմանները, և խոստումների փուլը ևս ավաևտվեց իսրայելացիների պարտությամբ և Աստծո դատաստանով՝ Եգիպտոսում ստրուկությամբ: Ծննդոց գիրքն սկսվում է ՝ Սկզբում Աստված ստեղծեց... և ավարտվում, տապանի մեջ Եգիպտոսումը խոսքերով: Ծննդոց 1:13-14, 12:1-3, 13:14-17, 15:5, 26:3, 12-13: Մարդը և օրենքը Թեև իսրայելացիները չմնացին հնազանդության մեջ, սակայն Աստված կրկին հայտնեց Իր Շնորհքը, սերն ու ողորմությունը: Աստծո շնորհը կրկին օգնության հասավ և ընտրյալ ժողովրդին փրկեց Եգիպտոսի գերությունից: Դրանից հետո Սինայի անապատում Աստված նրանց առաջարկեց ուխտի օրենքը: Ժողովուրդը Աստծո անդադար շնորհը խոնարհաբար խնդրելու փոխարեն ինքնավստահորեն հայտարարեց. Աստծո բոլոր ասածը կկատարենք: Իսրայելի պատմությունը անապատում և խոստացված երկրում անհնազանդության փաստերի, օրենքի խոստումների մի անվերջանալի շարք է: Այդ պատճառը, որ բազմաթիվ նախազգուշացումներից հետո Աստված, ի վերջո որոշեց ժողովրդին օրենքի մի համակարգ տալ, այսինքն՝ իսրայելացիների այդ երկարատև փորձությունն ավարտվեց օրենքով: Իսկ օրենքը չկատարելը շատ տարիներ անց բերեց արտագաղթի: Նախ Իսրայելը, ապա նաև Հուդան գերության մատնվեցին: Իսրայելացիները դուրս քշվեցին խոստացված երկրից, սփռվեցին աշխարհով մեկ: Այդ ժամանակ ձևավորված սփյուռքը գոյություն ունի միայն մեր օրերում: Այնուհետև Եզրասի ու Նեեմիայի առաջնորդությամբ ժողովրդի մի փոքր մասը՝ մնացորդը վերադարձավ հայրենիք, և վերադարձածների սերունդից որոշված ժամանակին ծնվեց Քրիստոսը: Երբ ժամանակի լրումը եղավ, Աստված ուղարկեց Իր Որդուն՝ կնոջից ծնված և օրենքի տակ եղած Գաղատ. 4:4: Երբ Քրիստոսը կատարեց Իր ծառայությունը, հրեաներն ու հեթանոսները, համաձայնության գալով, խաչեցին Նրան: Սակայն Աստված հարություն տվեց Նրան և փառավորեց: Ել. 19:1-8, Հռոմ. 3:19-20, 10, 15 Գործք 2:22-23, 7:51-52, Գաղատ. 3:10: Մարդը և Շնորհը Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերական մահը բացեց Աստծո շնորհի փուլը: Աստծո շնորհը անվարձահատույց պարգև է, որն անհնար է ձեռք բերել որևէ գործով: Շնորհը ոչ ըստ արժանիքների կամ չվաստակված բարեհաճություն է, որի դեպքում Աստված ոչ թե արդարություն է Պահանջում մարդուց, ինչպես ըստ Օրենքի, այլ նրան արդարություն է Պարգևում այսինքն՝ արդարացնում է նրան: Այսպիսով՝ հիմա հավիտենական ու կատարյալ փրկությանը, որպես շնորհ, տրվում է թե հրեաներին, թե հեթանոսներին անվարձահատույց կերպով և մարդը կարող է այն ձեռք բերել միայն հավատքով, խոստովանում է իր մեղավորությունը և ապաշխարհում՝ Քրիստոսին ընդունելով Տեր և Փրկիչ: ԱՀովհ. 1:9. Հովհ. 6:29, Հովհ. 6;47, 10:27-28: Շնորհքով եք փրկված հավատի միջոցով, և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ ոչ ոք չպարծենա: Եփես. 2:8-9: Ամեն: