Breaking News
Loading...

Փոխարինեք անհանգստություններն աղոթքով

30.5.14



Փոխարինեք անհանգստություններն աղոթքով
Փիլիպեցիս 4:6  Հոգ մի արեք, այլ աղոթքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն:
Սիրելիներս, Աստված չի ցանկանում, որ դուք լինեք վախեցած, նյարդայնացած, կամ անհանգիստ: Ընդհակառակն, Նա ցանկանում է, որ հոգ չանեք, այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհությամբ հայտնեք Աստծուն:
Դրա համար, երբ անհանգիստ եք, կամ մտատանջված, միանգամից դրանք փոխեք աղոթքի: Դա է ներումը: Եթե չգիտեք՝ ինչի մասին աղոթել, աղոթեք Հոգով կամ լեզուներով: Եվ աղոթելիս շնորհակալություն հայտնեք Աստծուն, որ Նա է ձեր բժշկությունը, մատակարարը, բարգավաճումը, հաջողությունն ու հաղթանակը:
Հենց դա է շնորհակալությունը, երախտագիտությունը:
-Եթե ինչ որ բանի համար մտահոգված եմ, որքա՞ն պետք է աղոթեմ:
 Աղոթեցեք Սուրբ Հոգով, մինչև անհանգստությունը ցրվի,
Եվ  Աստծո խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով:  (Փիլիպեցիս 4:7)
Աղոթիր  լեզուներով  և  սրտումդ  շնորհակալություն հայտնիր Աստծուն՝ Սուրբ Հոգու համար, որը տրվել է քեզ, որպես մխիթարիչ և օգնական: (Հովհաննես 16:7)
Սիրելիներս, ես հավատում եմ, որ մենք ավելի  քիչ կանհանգստանայինք և կվայելեինք կյանքը, եթե հասկանայինք մի պարզ ճշմարտություն՝ Մեր Աբբա Հայրն այնքան ուժեղ է, որ նրա համար անհնարին ոչինչ չկա, և Նա մեզ այնքան է սիրում,  որ անհնարինը կանի մեր կյանքում: Ամեն: 
 
Toggle Footer