Գոհությունը հրաշքներ է բերում
Հովհ 11:41
Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։
Հիսուսը միշտ գոհունակությամբ էր ապրում: Նա միշտ շնորհակալ էր լինում Հորը՝ Իր ունեցածի և Իր աղոթքները միշտ լսելու համար: Այդպիսով Նա Իր կյանքում հրաշքներ էր ազատագրում:
Հինգ հազարին կերակրելու պատմության մեջ (Հովհ. 6:1-13), Հիսուսը լցված էր շնորհակալությամբ: Նա վերցրեց հինգ հացը և երկու ձուկը, շնորհակալություն հայտնեց, և բաժանեց մարդկանց: Նա շնորհակալ եղավ Իր ունեցած քչի համար, և եղածն ավելացավ: Մարդիկ ոչ միայն կուշտ կերան, այլ տասներկու կողով էլ ավելացավ:
Դրա համր, երբ տեսնում եք, որ ձեր ֆինանսական վիճակը վատացել է, գոհություն հայտնեք Աստծուն ձեր ունեցածի համար: Դա ձեր "հինգ հացն ու երկու ձուկն են": Երբ Տիրոջից գոհանում եք, որ Նա է ձեր մատկարարման աղբյուրը, ապա ձեր ունեցած քիչը շատանում է ավելցուկով:
Նույնիսկ, երբ հանդիպում ենք անհնարինին, լուծումը նույնն է. "Հայր, շնորհակալ եմ Քեզ...": Երբ Հիսուսը կանգնած էր Ղազարոսի գերեզմանի մոտ, և մարդիկ քարը մի կողմ էին տանում, Նա այդ իրավիճակը անելանելի չտեսավ: Նա պարզապես բարձրացրեց աչքերը երկինք և ասաց. "Հայր, շնորհակալ եմ, որ լսեցիր Ինձ": Այնուհետև կանչեց Ղազարոսին, և նա դուրս եկավ գերեզմանից՝ կենդանացած:
Չորս օրվա մահացած Ղազարոսին հարություն տալը՝ Հիսուսի գործած մեծագույն հրաշքներից էր: Եվ Նա դա կատարեց պարզապես ասելով. " Հայր, շնորհակալ եմ, որ լսեցիր Ինձ ": Գոհությունը ճանապարհ բացեց այդ հրաշալի հրաշքի համար:
Սիրելիներս, երբ հաջորդ անգամ կսկսեք աղոթել "Աստված, խնդրում եմ, արա ինձ համար այս: Խնդրում եմ, տուր ինձ...", ապա կանգ առեք, և դրա փոխարեն ասացեք. "Շնորհակալ եմ,Հայր, որ լսում ես ինձ, որ ես արդեմ ունեմ այն ինչը խնդրել էի": Եվ երբ գոհանաք Աստծուց ձեր ունեցած քչի համար, այն կավելանա: Ձեր անելանելի իրավիճակը կփոխվի աստվածային մատակարարման և հարուցյալ կյանքով:
Խորհեցեք այսօր
Երբ Նրանից գոհանում եք ձեր ունեցած քչի համար, ապա այն շատանում է ավելցուկով: