Breaking News
Loading...

Արձակեք զորությունը ձեր իրավիճակի վրա

30.5.14




Արձակեք զորությունը ձեր իրավիճակի վրա
Ղևտացոց 2:1
Հին Ուխտում հացի ընծան Հիսուսի զոհաբերության խորհրդապատկերն էր, իսկ յուղը` Սուրբ Հոգու օծությունը: Դրա համար ընտիր ալյուրի վրա լցված յուղը խորհրդնշում է Հիսուսի մարդկային բնույթը` Սուրբ Հոգով օծված:
Հիսուսն Աստված է: Սակայն, երբ Նա եկավ երկիր, բառացիորեն դատարկվեց, ընդունելով ստրուկի կարգավիճակ: Փիլիպեցիս 2:7
Ահա թե ինչի համար էր հարկավոր Սուրբ Հոգու օծությունը` ծառայությունը սկսելուց առաջ: Հովհ. 1:33
Հիսուսն ընդունեց օծությունը, որպեսզի Աստծո օրհնությունները բերի մարդկանց կյանքերի մեջ: Առաջին անգամ Նա իր օծություն մասին խոսում է, երբ քարոզում էր հայրենի քաղաքում: Ղուկ. 4:18 Այսօր Հիսուսի օծությունը մեր վրա է 1Հովհ 2:20, 1Հովհ 2:27
Սիրելիներս, օծությունն ազատագրվում է, երբ Կանչում եք Հիսուսի անունը: Երգ երգոցում 1:3-ում կույսերը, որոնք ներկայացնում են եկեղեցին, սիրում են Նրա անունը, որը նման է մեռոնի, երբ արտաբերում են: Երբ կանչում եք նրա անունը, ազատագրվում է նրա բույրը և հորդում է օծությունը:
Դրա համար, երբ կանչում եք Հիսուսի անունը, ազատագրում եք Նրա օծությունը: Կանչեք Նրա անունը երբ դժվարին իրավիճակում եք, և Նրա օծությունը ձեզ կբարձրացնի:
Երբ ցամքած ու դատարկված եք, պարզապես ասացեք <<Հիսուս, Հիսուս>>: Չեք հասցնի նկատել երբ ազատարար գետը կհորդի ձեր ներսից, Նրա օծությոն հետ: Հռչակեք Նրա անունը, երբ ձեզ ճեղքում է հարկավոր, և Նրա օծությունը կազատագրի ձեզ: Հռոմ. 10:13:
Դրա համար հռչակեք Նրա անունը և կտեսնեք ձեր ազատագրումը, բժշկությունը, պաշտպանությունն ու բարգավաճումը: Ամեն:
 
Toggle Footer