Աստված ձեր հանդեպ ունի նույն բարեհաճությունը, ինչն ուներ Հիսուսի հանդեպ
Հռոմեացիս 4:16
Ահա թե ինչու հավատից է խոստումը, որպեսզի դա ըստ շնորհի լինի և որպեսզի խոստումը ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն այն սերնդի համար, որ օրենքի ուժով է ժառանգ, այլև բոլոր նրանց համար, որոնք ունեն հավատը Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է:
Աստծո շնորհը, դա վաստակած կամ աշխատանքի արդյունքում ստացված բարեհաճություն չէ: Եվ քանի որ այդպես է, մենք բոլորս էլ կարող ենք ստանալ այն: Սակայն ինչպես ապրենք շնորհի մեջ:
Այնպես ինչպես գաղտնաբառն է տալիս համակարգչի ծրագրի մեջ մտնելու հնարավորություն, հավատքը մեզ թույլ է տալիս մնալ Աստծո բարեհաճության մեջ: Հավատքը ոչ մի ընդհանուր եզր չունի նրա հետ, թե ինչ էք անում, կամ թե ինչ կարող եք անել: Այն ընդունումն է այն բանի, թե Աստված ինչ է արել, կամ անում ձեզ համար:
Երբ հավատում եք, որ Աստծո բարեհաճությունը ձեր վրա է Հիսուսի ավարտուն աշխատանքի շնորհիվ, ապա Նրա խոստացած մատակարարումը, բժշկությունն ու վերականգնումը ձեր կյանքում դառնում են իրականություն: Դրանք միայն հրեաներինը չեն, իմն ու քոնն են, որովհետև մենք ունենք հավատք՝ Աբրահամի հավատքի պես:
Հռութը հեթանոս այրի էր, որը հավատում էր Աստծո շնորհին: Նա հավատաց, որ Աստծո բարեհաճությունը իրեն կտանի այնպիսի մի դաշտ, որտեղ ինքը կկարողանա ցորեն հավաքել և դաշտի տիրոջ բարեհաճությանը կարժանանա (Հռութ 2:2): Քանի որ նա հույսը դրեց Աստծո բարեհաճության վրա, որին ինքը չէր արժանացել, Աստված նրան տարավ հարուստ Բոոսի դաշտը և մտցրեց Հիսուսի տոհմաբանության մեջ: (Մատթեվոս 1:5)
Հռութի հավատքը՝ դեպի Աստծո բարեհաճությունը, նոր հորիզոններ բացեց նրա համար: Աղքատից նա վերածվեց հարուստի, այրուց՝ ամուսնացածի, անժառանգ ընտանիքից՝ լիարժեք ընտանիքի: Նա դարձավ հասարակության հարգարժան անդամ: (Հռութ 4:13-15)
Եթե Հռութը, լինելով հին ուխտի մեջ ապրող հեթանոս, կարող էր վայելել Աստծո բարեհաճությունը, ապա որքան առավել մենք, որ ապրում ենք շնորհի նոր ուխտի մեջ: Իրականում, քանի որ Աստված մեզ տեսնում է Իր Սիրելիի մեջ, ապա մեր հանդեպ ունի նույն բարեհաճությունը, ինչ որ Հիսուսի հանդեպ: (Եփեսացիս 1:3-6)
Սիրելիներս, երբ հավատում էք, որ ունեք Աստծո բարեհաճությունը, որը նա ունի Հիսուսի նկատմամբ, ապա ձեզ մի նոր աշխարհ է բացվում, որտեղ Աստծո բոլոր խոստումները՝ Հիսուսի մեջ այո և ամեն են (2 Կորնթացիս 1:20):
Երբ հավատում եք, որ Աստծո բարեհաճությունը ձեր կողմն է՝ Հիսուսի ավարտուն աշխատանքի շնորհիվ, ապա Նրա մատակարարումը, բժշկությունն ու վերականգնումը կդառնան իրականություն ձեր կյանքում: Ամեն: