Breaking News
Loading...

Աստված ցանկանում է, որ իր երեխաները լինեն երջանիկ

30.5.14





Աստված ցանկանում է, որ իր երեխաները լինեն երջանիկ
Հովհաննես 14:9
Հիսուսն նրան ասաց. <... ով ինձ տեսավ, տեսավ Հորը...>
Օրինակ պատկերացրեք՝ հայրն ասում է իր փոքր աղջկան.
-Արի ինձ մոտ: Մայրիկն ասում է , որ դու ճանապարհին մոտ ես խաղում: Դա ճիշ՞տ է: -Այո հայրիկ: Ներիր ինձ, խնդրում եմ:
-Ների՞ր: Քանի անգամ եմ զգուշացրել, որ ճանապարհի մոտ չխաղաս: Արի այստեղ, պառկիր ճանապարհի վրա և ոտքերդ փռիր:
Հայրը մեքենայով անցնում է աղջկա ոտքերի վրայով: Լսվում է կոտրվող ոսկորների ձայնը, աղջիկը գոռում է՝ ցավից:
-Հիմա, սիրելիս, դու արդեն գիտես, որ հայրիկը քեզ սիրում է: Եվ հայրիկն այդպես արեց, որ քեզ դաս լինի, և հասկանաս, որ ճանախպարհի մոտ խաղալը վտանգավոր է: Երևի դուք արդեն վախեցած թափահարում եք գլխով, մտածելով, թե ինչ աննորմալ հայր է: Սակայն շատ քրիստոնյաներ հավատում են, որ Երկնային Հայրը մոտավորապես այդպես է վարվում: Նրանք ասում են, որ Հայրը իրենց դաս տալու համար բերում է դժբախտ պատահարներ, հիվանդություններ, երկրաշարժեր, մահ…
Հիսուսն ասաց. <<Ով ինձ տեսավ, տեսավ Հորը>>: Հիսուսը Աստծո էությունն է՝ գործողության մեջ: Կարդալով Աստվածաշունչը, տեսնում ենք հիվանդներին բժշկող Հիսուսին, կամ Աստծուն: Եթե Աստված ցանկանար, որ մեկնումեկը հիվանդանար, ապա Աստվածաշնչում գոնե մեկ տեղ նա կասեր. <<Լսիր, դու չափազանց լավ տեսք ունես, հիվանդացիր բորոտությունով, կամ կուրությունը օգտակար է քեզ, մնա այդպիսին>>:
Սակայն ոչ մի անգամ այդպես չի եղել: Իրականում Հիսուսը < շրջում էր բարիք անելով և սատանայից բոլոր բռնվածներին բժշկելով>  (Գործք 10:38): Դա Աստծո սիրտն է:
Եթե դուք հայր եք, և ձեր երեխան հիվանդ է, ապա ձեր սիրտը պարզապես փափագում է , որ նա շուտ առողջանա: Որքանով առավել ձեր Երկնային Հայրը: Սիրելիներս, Աստված ձեր երեխային հիվանդություն չի տվել, որպեսզի ինչ որ հարցում ձեզ դաս լինի, կամ, որ Ինքն ավելի փառավորվի:Եթե մարդն այդպես է մտածում, ուրենմ նրա միտքը բռնված է կրոնական մտածելակերպով: Իսկ քրիստոնեությունը կրոն չէ, այն սիրո փոխհարաբերություն է Երկնային Հոր հետ:
Սիրելիներս, լսեք, թե ինչպես է այսօր Աստված ասում ձեզ. “Ես երբեկ քեզ չեմ պատժի քո գործած մեղքերի համար, որովհետև Հիսուսն արդեն Իր մարմնում կրել է այդ պատիժը: Ես չեմ ցանկանում, որ դու հիվանդանաս: Ես երբեկ քեզանից չեմ վերցնի քո երեխային, և դու ավտովթարի չես ենթարկվի, որ ինչ-որ բան հասկանաս:Իմ սիրտը ցանկանում է , որ իմ զավակները երջանիկ լինեն: Ամեն: 
 
Toggle Footer