Կատարյալ և ամբողջական ներում
Եփեսացիս 1:7
Նրանով է, որ ունենք փրկություն, նրա արյան միջոցով՝ մեղքերի թողություն, ըստ իր շնորհի մեծության չափի
Մարդիկ ինձ ասում են, ինձ սովորեցրել են, որ Աստված ներել է իմ՝ միայն այն մեղքերը, որոնք ես գործել եմ իմ ծննդյան օրվանից մինչև ապաշխարհելս, իսկ ապագա մեղքերս ներված չեն այնքան ժամանակ, մինչև չապաշխարհեմ ու ներում չփնտրեմ:
Բարեկամներս, երբ Հիսուսը մահացավ՝ խաչի վրա, ձեր մեղքերից որքա՞նն էին ապագա մեղքեր:
Ձեր բոլոր մեղքերն էլ ապագա մեղքեր էին, եթե իհարկե դուք երկու հազար տարեկանից մեծ չէք: Հիսուսը դրանք ամբողջությամբ իր վրա վերցրեց, մեխեց խաչին և հայտարարեց. <<ԿԱՏԱՐՎԵՑ>> : Այդ պատճառով, եթե ձեր բոլոր մեղքերը ներված չեն, ուրեմն ձեր ոչ մի մեղքն էլ ներված չէ:
-Ցանկանում եք ասել, որ Հիսուսը մեռավ նաև հենց նոր կատարածս մեղքի համա՞ր:
-ԱՅՈ
-Եվ նրանց համար, որոնք ես կկատարեմ ապագայո՞ւմ:
-ԱՅՈ, դրա համար էլ Նա ասաց. <<Կատարվեց>>
Սակայն մեզանից շատերը հաստատուն չեն իրենց հավատքի մեջ: Մի մասն ասում է. “Աստված իմ բոլոր մեղքերը ներեց”, մյուս մասը. “Այո, սակայն հարկավոր է ապաշխարհել, որպեսզի թողություն ստանանք”: Դուք դրանցից մեկն ե՞ք:
Սիրելիներս, ձեր ապաշխարհության շնորհիվ չէ, որ ստացել եք թողություն: Ձեր ապաշխարհությունը չի կարող ձեր մեղքերը վերացնել: Դուք ներված եք, որովհետև Հիսուսն իր արյունը թափեց ձեզ համար: Միայն Նրա արյունն է մաքրում ձեզ: Չեք կարող մտածել, որ ձեր անցյալ, ներկա և ապագա մեղքերը ներված են և միաժամանակ մտածել, թե հարկավոր է էլի ինչ-որ բան անել, որ ամբողջականացնեք ձեր ներումը:
Եթե այդպես եք կարծում, ուրեմն դա ձեր աշխատանքն է, և ոչ Հիսուսի:
Հարկավո՞ր է արդյոք մեղքերի համար ապաշխարհել, ներում խնդրել:
Եթե մեղք եք գործել, միշտ էլ դրա մասին կարող եք ասել Աստծուն՝ առանց դատապարտության զգացումի՝ վստահ լինելով, որ արդեն ներված եք, և Հիսուսը դատվեց ձեր փոխարեն: Սակայն դուք չեք խոստովանում ձեր մեղքերը, որպեսզի դրանց թողություն ստանաք: Դուք արդեն ամբողջական կատարյալ թողություն ստացել եք Հիսուսի արյան շնորհիվ: Միայն մարդը կորցնում է իր փրկությունը այն դեպքում, երբ մերժում է Հիսուսին և օտար աստվածների է հետևում:
Դուք ներված եք, որովհետև Հիսուսը թափեց Իր արյունը ձեզ համար: Միայն նրա արյունն է մաքրում ձեզ: Ամեն: