Դուք որդիներ եք և ժառանգներ Աստծո
(Գաղատացիս 4:6-7)
6 Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: 7 Ուստի, ծառաչես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և ժառանգ Աստծո:
Հնարավոր է, որ ձեր մտքով անցած լինեն այսպիսի հարցեր. <<Եթե դուք քրիստոնյա եք, ապա ինչու եք հիվանդ: Եթե ձեր Երկնային Հայրը այդքան լավն է, ապա դուք ինչու ունեք այսքան խնդիրներ: Արդյոք ձեր Աստվածը չի օգնում ձեզ՝ իր երեխային>>:
Եթե ուզում եք հարցնել. <<Աստված, ես քո որդին եմ, ինչո՞ւ է դա տեղի ունենում ինձ հետ>>, իմացեք, որ Հիսուսը գիտի ձեր ապրումների մասին, որովհետև, երկու հազար տարի առաջ, սատանան Նրան այսպես էր գայթակղել. <<Եթե դու Աստծո որդին ես…>> (Մատթեվոս 4:3). Տեսնո՞ւմ եք, սատանայի ցանկությունն էր, որ Հիսուսը կասկածի, Իր Աստծո որդի լինելու վրա: Սատանան այսօր ցանկանում է այդ հնարքն օգտագործել նաև ձեր դեմ:
Նա ցանկանում է ոչնչացնել որդիական հոգին ձեր, և բոլոր հավատացյալների մեջ: Նա գիտի, երբ դուք հավատում եք որ Աստծո որդին եք, ինչ որ բան է տեղի ունենում, սկսում եք ապրել, ինչպես Աստծո ժատանգորդներ՝ Քրիստոսով:
Որպես Աստծո ժառանգներ, դուք ժառանգում եք բոլոր օրհնությունները, որոնց համար Հիսուսը մահացավ, որ դրանք ձեզ տա՝ փրկություն, բժշկություն, ֆինանսական բարեկեցություն, ամբողջականություն, շնորհք, մոտիկություն Աստծո հետ և պատասխան աղոթքներին: Եվ Հիսուսը հարություն առավ, որպեսզի ինչի համար, որ Ինքը մահացավ, դուք դրանք ստանաք այսօր: Նա ապրում է այսօր, որպեսզի ձեր կյանքի մեջ բերի Իր անգին արյան գնով գնված ժառանգությունը:
Սիրելիս, դու Աստծո ժառանգորդն ես Հիսուսով: Դա նշանակում է, որ դու Հիսուսի հետ ժառանգակից ես (Հռոմեացիս 8:17): Դրա համար նրա ժառանգությունը քոնն էլ է:
Ի՞նչ է նշանակում ֆինանսական բարգավաճում, եթե դու Աստծո ժառանգ ես: Բոլոր ադամանդներն ու ոսկին Նրանից են: Ի՞նչ է նշանակում բարեկեցություն, եթե դու Աստծո ժառանգն ես: Նրան են պատկանում անտառի բոլոր գազանները, հազարավոր լեռների բոլոր անասունները (Սաղմես 50:10): Ի՞նչ է նշանակում բժշկություն, եթե դու Աստծո ժառանգ ես: Նա է քո ստեղծողը և կյանքի շունչը:
Սիրելիներս, վայելեք Աստծո ամեն մի ժառանգությունը, և դա ոչ թե նրա համար, որ դուք ձեր ուժերով եք հասել դրան, որովհետև դրա համար Հիսուսը վճարեց իր արյունով:
Ինչպես Հիսուսի ժառանգակիցներ, Նրա ժառանգությունը մեզ էլ է պատկանում: Ամեն