Breaking News
Loading...

Հիսուսի քահանայությունը երբեք չի անիծում

30.5.14



Հիսուսի քահանայությունը երբեք չի անիծում
Եբրաեցիս 5:9-10
9 և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ 10 և Աստծուց անվանվեց հավիտենական Քահանայապետ, ըստ Մելիքսեդեկի կարգի:
Երբ Հիսուսը մահացավ և հարություն առավ, նա դարձավ մեր քահանայապետը՝ ըստ Մելքեսեդեկի կարգի: Ինչու՞ ըստ Մելքիսեդեկի կարգի:
Մելքեսեդեկի քահնայությունը միշտ տալիս է մարդկանց  (իսկ Ահարոնինը՝ վերցնում է): Դա կարող ենք տեսնել, երբ Մելքիսեդեկը հաց և գինի է տալիս Աբրահմին, որը նոր էր վերադարձել թագավորների դեմ մղված պատերազմից որպեսզի թարմացնի նրան: (Ծննդոց 14:14-20) Դրա համար, քանի որ Հիսուսի քահանայությունը ըստ Մելքիսեդեկի կարգի է, մենք կարող ենք համարձակությամբ մտնել Նրա ներկայության մեջ, որպեսզիստանանք ողորմություն և ընդունենք շնորհ նրանից: (Եբրաեցիս 4:16)
Բացի այդ, առաջին բառը, որ դուրս եկավ Մելքիսեդեկի բերանից, դա <<օրհնյալ>> բառն էր << Օրհնյալ է Աբրահամը…>> (Ծննդոց 14:19): Հիսուսի քահանայությունը միշտ օրհնում է և երբեկ չի անիծում:
Դրա համար արդյոք գիտակցո՞ւմ ենք, որ մեր քահանայապետ Հիսուսը մեզ տալիս է օրհնություն ամեն օրվա համար: Զգայո՞ւն ենք արդյոք երկնքից մեզ մոտ՝ երկիր եկող ամեն օրհնության հանդեպ:
Իրականում ավելի հեշտ է հավատալ այն օրհնություններին, որոնք Աստված տվեց աշխարհի ստեղծումով: Օրինակ, չենք կասկածում ամեն առավոտ արևի դուրս գալուն: Սակայն, չկասկածելով աշխարհստեղծմանը, դժվար ենք հավատում փրկությանը: Հաճախ դժվար ենք հավատում Աստծուն՝ բժշկության մեջ, բարգավաճման մեջ, պաշտպանության և վերականգնման մեջ՝ օրհնություններ, որոնց համար մեռավ Հիսուսը: Իրականում մենք այնքան էլ չենք հավատում, Որ մեր աստվածն ամեն օր անհանգստանում է մեր առողջության և կարիգների բավարարման համար:
Իրականում աշխարհը փչացել է: Այն կարող է ինչպես օրհնություն, այնպես էլ անեծք լինել: Հաճաղ բարձրանում են մերձարևադարձային փոթորիկներ և ավերու հարյուրավոր տներ ու մարկային կյանքեր, հաճախ գորշ ամպերը ծածկում են արևն ու ողջ օրն անցնում է մթագնած:
 Սիրելիներս, մենք չենք կարող բնությանը վստահել, սակայն կարող ենք ամբողջովին հույսներս դնել փրկության վրա: Բնության հետ համեմատած՝ փրկության օրհնությունները բոլորն էլ  ի բարին են. Հիսուսի աշխատանքը եղանակից, կամ ինչ որ ուրիշ բանից կախված չէ: Փրկության աշխատանքը նույնքան ամուր ու հաստատուն է,  որքան Հիսուսը: Նա մեռավ և հարություն առավ, որպեսզի լինի մեր քահանայապետը, որն ամեն օր մեզ վրա է լցնում Իր օրհնությունները:
Հիսուսի քահանայությունը, որն ըստ Մելքիսեդեկի կարգի է, միայն օրհնում է, և երբեք չի անիծում: Ամեն:
 
Toggle Footer